Ագարակում

18119781_678582215665395_368184830_o

Իրենց օրվա և տպավորությունների մասին են պատմում Հարավային դպրոցի սովորողները, ովքեր մեծ բավականություն ստացան Ագարակ հերթական այցից:

Advertisements

Զարգացնող խաղերի ստեղծում՝ սենսորային գորգ

18052454_1297863770282995_1830660353_oՍենսորային գորգն իրենից ներկայացնում է տարբեր զգայարանների զարգացմանն ուղղված մի հարթակ: Սենսորային գորգերի միջոցով հնարավոր է զարգացնել ոչ միայն մանր մոտորիկան, շոշափելիքի զգայարանը, հանգստացնել նյարդային համակարգը, այլ նաև զարգացնել պատկերացումն այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են՝ մեծ-փոքր, կարճ-երկար, գունային ճանաչում և այլն:

«Զարգացնող խաղերի ստեղծում » նախագծի շրջանակում սկսեցինք հենց այդպիսի գորգերի պատրաստումը: Սկզբում ընտրեցինք տարբեր չափերի մակարոններ, քարեր, ուլունքներ, ներկեցինք դրանք, ամրացրեցինք հաստ ստվարաթղթի վրա, իսկ վերջում ադեն փորձարկեցինք մեր աշխատանքի արդյունքը: Սովորողներին շատ հետաքրքիր էր փակ աչքերով շոշափել, զգալ, պատկերացում կազմել սեփական զգայարանների մասին, բացահայտել իրենց զգացողությունները:

Իմ հերոսները

20170418_125412

«Իմ հերոսներ» անընդհատ կարելի է լսել ինձանից: Այսպիսի հերոսական զգացում եմ ունենում ամեն անգամ, երբ սովորողների հետ հաղթահարում ենք նորանոր դժվարություններ: Այլ զգացում ունենալն անհնար է, երբ տեսնում ես՝ ինչպես են սովորողներն իրենց կամային որակների շնորհիվ հասնում հաջողությունների, թեկուզև այդ հաջողությունն ընդամենը մեկ մատով կենդանուն դիպչելն է:

Առաջին անգամ, երբ Հարավային դպրոցի սովորողների հետ գնում էինք Ագարակ, ամբողջ ճանապարհին պատմում էի այնտեղի «բնակիչների» մասին: Հատկապես այն սովորողները, ովքեր առաջին անգամ պետք է այդքան մոտ գտնվեին կենդանիներին, ձի նստեին, զգային կենդանիների ջերմությունը, շատ ունեին այդ տեղեկատվության կարիքը: Ընկեր Լուսինեի, ընկեր Խորենի և Արթուրի հոգատար և ջերմ վերաբերմունքն էլ իր հերթին նպաստեց դրական տրամադրվածությանն ու մթնոլորտին: Իսկ այսօր ինձ համար մեծ ուրախություն էր ճանապահին լսելը արդեն «փորձառու» սովորողների ոգևորիչ պատումներն իրենց ընկերներին:

Մինչ սոորողներից մեկը ձիու վրա նստած զբոսնում է, մյուսները շփվում են շների հետ, փորձում նոր աշխարհ բացահայտել իրենց համար: Մեր այցերի ժամանակ սովորում ենք զիջել, սպասել, համբերատար ու հոգատար լինել, սիրել, ավելի մտերմանալ միմյանց հետ, նոր բացահայտումներ ենք անում մեր անձի և մեր շրջապատի մասին:

This slideshow requires JavaScript.

 

Խաղ-նվեր մեր ձեռքերով

20170413_154340

Ի սկզբանե Զառա Ոսկանյանի հետ համատեղ նախագծի շրջանակում նախատեսված էր ստեղծած խաղերը նվիրել կրտսեր ընկերներին: Եվ երբ արդեն պատրաստ էին հիշողությունը զարգացնող խաղերը, գնացինք մեր նվերը Արևմտյան դպրոցի 6 տարեկաններին հանձնելու: Էլ ի՞նչ նվեր, որ չուղեկցվի հավեսով, ոգևորությամբ, փորձի փոխանակմամբ: Ավագ սովորողները հենց իրենք ներկայացրեցին և խաղը սովորեցրեցին իրենց կրտսեր ընկերներին՝ համբեատար, սիրով և վստահությամբ խաղալով նրանց հետ: Մթնոլորտն այնքան անմիջական և ջերմ էր, շփումն էլ՝ անկաշկանդ, հավեսով լի: Մեր կրտսեր ընկերները շատ հավանեցին իրենց նվերը և մեծ սիրով ընդունեցին այն, իսկ նրանց ավագ ընկերներն ավելի ոգևորվեցին և պատրաստ են նոր խաղերով հյուր գնալ նրանց:

This slideshow requires JavaScript.

 

Լիլիթ Շահբազյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Աստղ Գալշոյան

Դպրոց-պարտեզ 2-4 տարեկններ