Ավազաթերապիա

Խաղը  նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման հիմնական միջոցն է, որն օգնում է ստեղծագործել, ազատվել ներքին զգացմունքներից, դրանք արտաքին աշխարհ տեղափոխել: Ավազի հետ խաղը, որը հոգեբանները որպես թերապիա են օգտագործում,  թույլ է տալիս ակտիվացնել երևակայությունը և կառուցել առաջացած պատկերները: Թվում է, թե ավազն այնքան պարզ ու հասկանալի է, սակայն, իրականում, այն շատ զարմանալի և խորհրդավոր նյութ է: Այն այնքան տարբեր կարող է լինել. չոր ու փափուկ կամ ծանր ու հարթ, և հեշտությամբ կարղ է ստանալ տարբեր ձևեր: Ավազը, ջուրը և ևս մի քանի կերպար (մարդկային կամ կենդանական) կարող են օգնել բացահայտվել, արտահայտել զգացմունքներն ու հույզերը, որոնք շատ հաճախ դժվար է արտահայտել բառերով:
Փիլիսոփաները գտնում են, որ աշխարհը բաղկացած է հենց ավազիցուջրից, որոնք հոսում և տեղափոխվում են` անընդհատ փոփոխվելով: Ավազն ու ջուրը կապում են միտքն ու հոգին մարմնի հետ:
Ավազաթերապիան հնարավորություն է երեխային խաղավել, հանգստացնել ներքին բացասական հույզերը, չարտահայտված տագնապներն եւ հույզերը: Այն միաժամանակ զարգացնում է մանր մոտորիկան: Բացի դա օգնում է հաղթահարել բարդույթները:
Եթե ամփոփելու լինենք, կարելի է ասել, որ ավազաթերապիան

  •   նպաստում է անհատականացման գործընթացին,
  • երեխաների համար ինքնարտահայտման միջոց է,
  • ազատում է ներքին զգացմունքները և ակտիվացնում է հիշողությունը,
  • կապ է ստեղծում անգիտակցականի և գիտակցականի, ներքինի և արտաքիինի, հոգևորի և ֆիզիկականի միջև,
  • երեխային ստեղծագործ է դարձնում,
  • նպաստում է մի շարք հիվանդությունների բուժմանը,
  • զարգացնում է երեխայի տարածական, մաթեմատիկական մտածողությունը,
  • զարգացնում է մանր մոտորիկան:
  • վերացնում է  վախերը, անհանգստությունները, բացասական հույզերը:
Advertisements

Posted on September 22, 2012, in Նյութեր. Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բաբայան Միլենա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևելյան դպրոց, 5-2 դասարան

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

%d bloggers like this: