Monthly Archives: December 2012

Կոլաժ

Կոլաժն արտ-թերապևտիկ մեթոդներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս աշխատել հույզերի հետ, ուսումնասիրել և արտահայտել դրանք սիմվոլների միջոցով: Կոլաժի դեպքում աշխատանքն առավել հաջողված է, քանի որ գործ ունենք արդեն պատրաստի Էլեմենտների հետ, և հատուկ գիտելիքներ չի պահանջվում: Սա ավելի է հեշտացնում ցանկալի պատկեր ստեղծելը:

Կոլաժը նյութերով պատկերված պատմություն է: Յուրաքանչյուր էլեմենտ իրենից բառ կամ արտահայտություն է ներկայացնում, իսկ կոլաժն ինքնին տեքստ է, որը խոսուն է դառնում պատկերների միջոցով: Կոլաժ ստեղծելելիս մարդն ավելի վառ և պատկերավոր է ներկայացնում իր սեփական անձը, քան նամակում կամ խոսքում:
Տարբեր իրավիճակներից վերցրած էլեմենտներով նոր ամբոջականություն ստանալով` մարդն արտահայտում է իր ներքին աշխարհը, որն իր հերթին հնարավորություն է տալիս ավելի լավ գիտակցել այն հոգեվիճակը, որը սկզբում նա ուներ և աշխատել դրա հետ:

Բացասական իրավիճակների լուծումը տեսնելը մարդուն խնդիրների հետ աշխատելու ուժ և հոգեբանական հիմք է տալիս, և նա նպատակին հասնելու քայլերն է սկսում տեսնել:

Այս մեթոդի միջոցով կարելի է նաև սթրեսից ազատվել և լավացնել հոգեկան վիճակը, քանի որ հնարավորություն է տրվում լիովին արտահայտել խնդրահարույց իրավիճակը` ոչ միայն դրա մասին խոսելով, այլ նաև տեսանելի պատկերների միջոցով ցույց տալ այն:
Սեփական ձեռքերով պատրաստած նկարն իր մեջ շատ իմաստ է պարունակում, որն աստիճանաբար է հեղինակի համար բացահայտ դառնում, քանի որ այն արտահայտում է ենթագիտակցական գործընթացները:

Կոլաժն այնքանով է յուրօրինակ, որ թույլ է տալիս միացնել առաջին հայացքից անմիանալին և արժեք չունեցողը, բայց հանկարծ այդ տարրերը սկսում են <<խոսել>>` իրար հետ միաձուլվելով:

Advertisements

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է

ընկերներ

1992 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր, նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:

Բոլորս հավասար ենք, և պետք չէ զանազանել մարդկանց ըստ կարողությունների: Ֆիզիկական արատը չէ, որ մարդուն հաշմանդամ է դարձնում: Պարզապես մարդկանց ընդունեք այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ առանց ավելորդ խղճահարության:

«Ես- կոնցեպցիան» և նրա առանձնահատկությունները

Երեք ամիս լինելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, անցնելով եռամսյա պրակտիկան և հոգեբանական աշխատանքներ իրականացնելով դպրոցներում` աշխատեցի տարբեր երեխաների հետ: Աշխատանքի ընթացքում հանդիպել եմ երեխաների մոտ առկա տարատեսակ խնդիրների, որոնցից կցանկանամ առանձնացնել Ես-կոնցեպցիային վերաբերող խնդիրները, որոնք ինձ առավել շատ են հանդիպել: Հիմնականում խնդիրը հանդիպել է կրտսեր դպրոցականների մոտ:

Որպեսզի կարողանամ առավել պարզ և հասկանալի կերպով ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ես-կոնցեպցիան և որոնք են նրա առանձնահատկությունները, թերևս սկսեմ հայտնի հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի տեսության որոշակի հիմնադրույթների ներկայացմամբ: Զ. Ֆրոյդն իր հոգեվերլուծություն տեսության մեջ առաջ է քաշել մի շարք հիմնադրույթներ, որոնցից ուզում եմ առանձնացնել հետևյալը. «Մարդու Ես-ը կազմված է երեք մակարդակներից՝ Id՝ Այն- որտեղ տեղակայված են մեր չգիտակցված մղումները, ցանկությունները, այդ թվում նաև մեր երազները, Ego՝ Ես- այն մեր իրական Ես-ն է կյանքի տարբեր իրավիճակներում, Super Ego՝Գեր Ես- մեր սոցիալական Ես-ն է, որը մենք ցուցադրում ենք մեր շրջապատում և որը իրական չէ»:

Read the rest of this entry

💗 Բաբայան Միլենա💗

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևելյան դպրոց, 5-2 դասարան

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am