Monthly Archives: Հոկտեմբերի 2015

Խաղեր ավազով: Մաս 2

Ավազի միջոցով կարելի է զարգացնել ուշադրությունը, երևակայությունը, հիշողությունը, մանր մոտորիկան, տարաժական ընկալումը: Այդ մասին էր դաստիարակների հերթական սեմինարը: Ստորև ներկայացնում եմ խաղերը:

Հնագետներ

Առանց երեխայի իմացության ավազի մեջ թաքցրեք որևէ իր, իսկ երեխան փնտրելու ընթացքում բացվող մասերից պետք է գուշակի, թե ինչ է թաքնված: Read the rest of this entry

Ագրեսիայի հաղթահարումը ավազաթերապիայի միջոցով

20151016_143930[1] 20151016_143934[1] 20151016_144343[1] 12177533_909577252429401_869366487_o 12169933_909577259096067_886939677_o (1) 12176292_909577245762735_113244152_o 12171366_909577229096070_1076324927_o

Այս անգամ դաստիարակների հետ հանդիպման ժամանակ խոսեցինք և գործնականում կիրառեցինք ավազով խաղեր, որոնց միջոցով կարելի է շտկել երեխաների ագրեսիան: Սեմինար-պարապմունքի ընթացքում դաստիարակներն իրենք խաղում էին ավազով, կաառուցում իրենց քաղաքները, անցնում թերապիա: Հաջորդ հանդիպման ժամանակ կխոսենք ավազի միջոցով իմացական գործընթացները զարգացնող խաղերի մասին:

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Հոկտեմբերի 19-22-ի մանկավարժական աշխատողների աշնանային դպրոցում կատարվելիք աշխատանքներ՝

  • Դպրոցներում ներառական կրթության վերաբերյալ սեմինարների իրականացում
  • ԱՈՒՊ-ների կազմում, համակարգում
  • Ավազաթերապիայի սեմինար նախադպրոցական խմբերի դաստիարակների հետ
  • Այլ ուսումնական կենտրոնների սեմինար-պարապմունքների մասնակցություն
  • Մանակավարժական աջակցության կենտրոնի բլոգի հարստացում
  • Հոգեբանություն բլոգի հարստացում
  • Խաղերի, հոդվածների թարգմանություններ
  • Նոր հոդվածների ստեղծում
  • Հանդիպումներ և խորհրդատվություն ծնողների, դասավանդողների հետ
  • նախագծերի իրականացում
  • Ախտորոշիչ աշխատանքներ նախակրթարանում և 5 տարեկանների խմբում:

Read the rest of this entry

Միասին: 2-րդ հանդիպում

Երկրորդ հանդիպման նպատակներն են՝

  • վստահության ամրապնդում,
  • ուշադրության և հիշողության զարգացում,
  • Լիցքաթափում:

Հանդիպումը կրկին սկսում ենք <<Բարևի>> արարողակարգով: Այնուհետև խաղում ենք՝ <<Գուշակիր ՝ով է>>: Երեաներից ընտրվում է մեկը, ով պետք է նկարագրի իր ընկերներից մեկին առանց անունը նշելու: Մյուսները պետք է լսեն և փորձեն գուշակել՝ ում մասին է խոսքը: Հաջորդ ներակայացնողները պետք է լինեն ուշադիր, որպեսզի չկրկնեն նկարագրվող երեխաներին:

Խումբը թարմացնելու և աշխուժացնելու համար խաղում ենք <<Արձանիկներ>>  խաղը: Երերխաները վազվզում են, և երբ վարողն ասում է քարացիր, բոլորը մնում են իրենց տեղերում, իսկ երեխաներից նա, ով չի հասցրել քարանալ պետք է փորձի ծիծաղեցնել արձաններին:

Հանդիպումն ավարտում ենք Հրաժեշտի արարողակարգով:

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am