Monthly Archives: March 2016

Պարային թերապիա

«Հյուլե» պարային թերապիայի կենտրոնը կրթահամալիրում անցկացրեց բաց դաս, որի ընթացքում զրուցեցինք պաի մասին, կատարեցինք վարժություններ, պարեցինք և պարզապես լիցքաթափվեցինք:

Պարի յուրահատուկ ֆենոմենը ծագել է մարդու՝ իր ներքին հուզական աշխարհն արտահայտելու, շրջակա միջավայրին հաղորդակից լինելու պահանջմունքից: Մաթեմատիկական կթություն չունենալով մարդը զգում էր, որ այն ամենն, ինչ գոյություն ուներ ժամանաի համատեքստում, ենթարվում էր ռիթմիկ օրինաչափությունների: Բնական էր տիեզերքն ընկալել որպես փառահեղ, ներդաշնակ, ռիթմիկ ու կազմակերպված: Ստիպելով սեփական մարմնին շարժվել նույն ռիթմերով, ինչ տիեզերքինն է՝ մարդն իրեն զգում էր համաշխարհային կեցությանը հաղորդակից: Նախնադարյան պարն առաջացել է երաժշտությունից առաջ և կատարվել է պարզագույն հարվածային գործիքների հնչյունների ներքո:

Ռիթմիկ շարժումներն ուժեղ ազդեցություն ունեն ենթագիտակցության, գիտակցության վրա: Ռիթմը կապված է մարդու մկանային ռեակտիվության հետ: Ռիթմը նպաստում է հսկայական էներգիայի ազատմանը, իսկ խմբային ռիթմիկ շարժումներն առաջացնում են միստիկ հարազատության զգացում, միավորում են մարդկանց: Այդ պատճառով բազմաթիվ ազգեր իրենց մշակույթում ունեն շրջանաձև պարեր, կամ հաճախ պարում են ձեռքերն ուսերին, երբեմն՝ ձեռք ձեռքի տված: Պարը կենսակարևոր իրադարձությունների ապրման համար անհրաժեշտ էներգիայի աղբյուր է:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Ճանաչենք մեր հույզերը

20160321_113817 - Copy

Նախագիծն ուղղված է հույզերի ճանաչմանը, հուզական ոլորտի զարգացմանն ու ինքնարտահայտմանը: Առաջին հույզը, որին անդրադարձանք նախագծի շրջանակներում ուրախությունն էր: Խոսեցինք ուրախության մասին, ցույց տվեցին արտահայտման միջոցները, ուրախացանք, որոշեցինք մեր ուրախության գույնը, իսկ վերջում նկարեցինք այն:

This slideshow requires JavaScript.

 

Նախագծային շաբաթ: Մարտի 21-25

Նախատեսվում են աշխատանքներ ուղղված սովորողների մարմնի և հույզերի ընկալմանը: Կիրառվելու են արտ-թերապևտիկ մեթոդներ, որոնց արդյունքում երեխաները կընկալեն իրենց մարմինը, կզարգանա խոշոր և մանր մոտորիկան, կլիցքաթափվեն, կնվազի մկանային լարվածությունը, ինչպես նաև կզարգանա երևակայությունը, ուշադրությունն ու խմբում աշխատելու կարողությունը: Նախագիծը հիմնականում ուղղված է նախադպրոցական տարիքային խմբերին:

Զգացմունքների տեսակները

Զգացմունքը, ինչպես մարդու հուզական հարաբերությունները, ըստ բազմատեսակ հայտնությունների և իրականության կողմերի, արտահայտվում է բնավորության վերաբերմունքի յուրահատկություններով, տվյալ մարդու`նրա մտավոր համոզմունքներով և նրա ներքին աշխարհով։ Զգացմունքը չափազանց տարատեսակ և բազմանկյուն է, ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իր նշանակությամբ։ Երբ 19-րդ դարի հոգեբանները փորձել են ստեղծել զգացմունքների հավաքածու, նրանք բախվել են մեծ դժվարությունների, քանի որ զգացմունքների նրբությունը և տարբերակումներն անվերջ են։ Read the rest of this entry

💗 Բաբայան Միլենա💗

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևելյան դպրոց, 5-2 դասարան

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am