Monthly Archives: November 2016

Ատիպիկ աուտիզմ. ախտանիշներ և առանձնահատկություններ

Յուրաքանչյուր երեխայի մոտ աուտիզմը յուրովի է ի հայտ գալիս: Որոշ աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների մոտ առկա է ախտանիշների մի մասը միայն՝ հաճախ անոմալաիաների երեք խմբից միայն երկուսը: Այս դեպքում խոսքը գնում է ատիպիկ աուտիզմի մասին: Նման ախտորոշմամբ մարդիկ օգնության կարիք ունեն այն ոլորտներում, որտեղ խնդիրն ակնհայտ է արտահայտված, իսկ դրա փոխարեն մյուս ոլորտներում կարող են գալի հաջողությունների հասնել:

Ախտորոշման չափաիշները

Չնայած ա- նախդիրի, ատիպիկ աուտիզմը շատ ընդհանրություններ ունի կլինիկական աուտիմի հետ: Հաճախ ատիիկ աուտիզմն ավելի ուշ տարիքում է ախտորոշվում, քան կլինիկականը, այն բանի շնորհիվ, որ նման երեխաներն աչքի չեն ընկնում, իսկ իրենց ախտանիշները ակնհայտ չեն:

Մինչ կլինիկական աուտիզմի դեպքում խնդիրներն առաջ են գալիս երեք ոլորտներում՝ վարք, հաղորդակցություն և սոցիալական հմտություններ, ատիպիկ աուտիզմի մասին խոոսվում է այն ժամանակ, երբ երեխայի մոտ առկա է ստերեոտիպային-կրկնվող վարք և խնդիրներ՝

  • կամ սոցիալական հմտությունների հետ կապված, որն իր մեջ ներառում է այլոց հետ համագործակցությունը
  • կամ հաղորդակցական հմտությունների հետ կապված, որը ներառում է վերբալ և ոչ երբալ հաղորդակցությունը:

Ատիպիկ աուտիզմի ախտանիշները

Ատիպիկ աուտիզմով երեխաների մոտ կարող են լինել նույն ախտանիշներն, ինչ կլասիկ աուտիզմի դեպքում, սակայն ավելի թույլ արտահայտված: Ընդ որում հաճախ արտահայտման ձևն այդքան էլ ընդարձակ չէ:

Ահա այն ախտանիշները, որոնցին ոմանք, ոչ բոլորը, կարող են հանդիպել ատիպիկ աուտիզմով երեխաների մոտ՝

  • Դժվարություններ ոչ վերբալ հաղորդակցումը հասկանալու և կիրառելու հետ (ժեստեր, աչքի կոնտակտ, դեմքի արտահայտություն, կանգնած դիրք):
  • էմպատիայի և սեփական հույզերն այլոց հետ կիսելու ցանկության բացակայություն
  • Հասակակիցների հետ շփման տարիքին համապատասխան հմտությունների բացակայություն
  • Դերային խաղերի բացակայություն
  • Խոսքում միևնույն արտահայտությունների կրկնություն կամ կապակցված խոսքի բացակայություն
  • Ուշադրությունը կիսելու անկարողություն- որևէ իր ցույց տալը, հետաքրքրող առարկան ցույց տալը, մյուսների մատնանշումներին հետևելը:
  • Խոսքի զարգացման հապաղում
  • Նեղ ոլորտով հետաքրքրվածություն
  • Զրուցակցի հետ զրույցը պահելու դժվարություններ
  • Խիստ կանոնակարգվածության հակում
  • Մեծ հետաքրքրվածություն առարկաների մասերով
  • Ստերեոտիպային վարք՝ ձեռքի թափահարում, օրորում, ծափահարում:

Ատիպիկ աուտիզմը մեծերի ու փոքրերի մոտ

Ատիպիկ աուտիզմ ունեցող երեխաների ծնողները միջինում բժիշկներին դիմում են ոչ այնքան վաղ հասակում: Դա բացասաբար է ազդում թերապիայի վրա, որն ավելի ուշ է սկսվում:

Զարգացումը երեխայի երեխա տարբեր կարող է լինել: Որոշ բուժում չստացած մեծահասակներ հաջողությամբ սովորում են հաղթահարել իրենց առանձնահատկությունները, մինչ վաղ տարիքում սկսված թերապիայի դեպքում էլ հասուն տարիքում կարող են պահպանվել ակնհայտ ախտանիշներ:

Ինչ անել, եթե Ձեր երեխայի մոտ ատիպիկ աուտիզմի կասկածներ կան

Եթե Ձեզ թվում է, թե Ձեր երեխան իրեն տարպրինակ կամ ոչ չիշտ է պահում, որքան հնարավոր է շուտ դիմեք բժշկի: Ինչքան շուտ սկսվի բուժումը, այնքան մեծ հաջողությունների կարող եք հասնել: Եթե երեխան սովորի իր դժվարությունները հաղթահարել, նա ունի բոլոր հնարավորությունները ապրել լիարժեք, նորմալ կյանք:

 

Ախտորոշման զարգացումը

ԱՄՆ-ում ատիպիկ աուտիզմը, ինչպես նաև Ասպերգերի համախտանիշը, այլևս չեն ներկայացնում որպես առանձին ախտորոշում, այլ դասում են աուտիստիկ սպեկտրի մեջ: Դա կապված է այն բանի հետ, որ մինչ օրս էլ աուտիզմի ախտորոշումը մեծամասմաբ սուբյեկտիվ է:

Աղբյուրը՝ http://autism.lovetoknow.com/What_Is_Atypical_Autism

 

Advertisements

Մեր ստեղծագործ Նառան

Ուզում եմ պատմել մի հրաշք աղջկա մասին, ով սովորում է Հիմնական դպրոցի երկրորդ դասարանում: Նառան ունի մի շարք ուժեղ կողմեր՝ երաժշտականությունը, լավ հիշողությունը, օտար լեզուներն արագ ըմբռնելը և իհարկե ստեղծականությունը: Նառային ստեղծագործելու համար շատ բան պետք չէ՝ ձեռքի տակ եղած ցանկացած նյութ (կլինի արդեն օգտագործված թղթերի մնացորդներ, պոկված կոճակներ, ծառի ճյուղեր, թելեր, ուլունքներ) և աջակից, ով կապահովի պակաս նյութերով: Նառայի մտքի թռիչքն ու աշխատելու արագությունը սահման չունեն: Եթե կա գաղափար, իսկ այն միշտ կա, հաշված վարկյաններում անպայման կիրագործվի: Նա չի սիրում իր աշխատանքներն աջ ու ձախ թողնել և միշտ վերցնում է իր հետ: Այս տարի հասցրել ենք պատրաստել գիրք-այբբենարան, բազում տիկնիկներ և պլաստիլիններ: Ի դեպ, պլաստիրինների գույներն ամեն անգամ Նառան էր որոշում և ստանում տարբեր նյութերից՝ յուղամատիտ, գունավոր ավազ, յոդ:

Այս բոլոր աշխատանքների շնորհիվ Նառայի մոտ արդեն ստացվում է համագործակցելը, իր տարածք նոր, բայց ծանոթ, մարդկանց թողնելը, մարդկանց դիմելն ու իրեն անհրաժեշտ նյութերն ուզելը: Ուղակի պետք է հիանալ և հպարտանալ, որ ունենք Նառա:

This slideshow requires JavaScript.

 

 

Աշունը

Արտ-թերապևտիկ այս մեթոդով զարգացնում ենք երեխայի ինքնագիտակցությունը, տարվա եղանակների մասին պատկերացում, հուզակամային ոլորտը և ինքնարտահայտման կարողությունները: Անհրաժեշտ նյութերն են՝ թուղթ, գուաշներ, ականջ մաքրելու չոփիկներ, վրձին:

This slideshow requires JavaScript.

💗 Բաբայան Միլենա💗

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևելյան դպրոց, 5-2 դասարան

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am