Category Archives: Նյութեր

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

20170401_193912

Ամբողջ աշխարհում ապրիլի 2-ը համարվում է Աուտիզմի իրազեկման օր: Այդ օրը բազում միջոցառումներ են իրականացվում հանրությանը աուտիզմի մասին տեղեկացնելու, պատմելու ուղղությամբ: Այդ միջոցառումներից թերևս ամենահայտնին «Վառենք կապույտ լույս» (Light it up blue) նախաձեռնությունն է, որի ժամանակ աշխարհի տարբեր անկյուններում հայտնի շինությունները, արձանները Ապրիլի 2-ին վառվում են կապույտ լույսով` այդ կերպ հանրության ուշադրությունը սևեռելով աուտիզմի վրա:

Աուտիզմը հիվանդություն կամ տկարություն չէ: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում, և շուտ ախտորոշման ու համապատասխան թերապիաների դեպքում հնարավոր է հասնել հաջողությունների: Աուտիզմ ունեցող մարդիկ աչքի են ընկնում ուրույն աշխարհընկալմամբ, նրանք մերժում են «մեր» իրականությունը և կարող են շատ ու շատ սովորական թվացող երևույթների տալ «անսովոր» արձագանք: Հիմնական դժվարությունները նկատվում են հաղորդակցական, զգայական և խոսքային ոլորտներում: Նրանք դժվարանում են ընկերներ ձեռք բերել, արտահայտել իրենց հույզերը, զգացմունքները. նրանք պարզապես այդ անելու ձևը չգիտեն, և հասարակության խնդիրը համբերատար օգնելն է:

Օրեր առաջ լույս է տեսել աուտիզմի մասին պատմող թերևս ամենամատչելի ֆիլմը, որը կներկայացնեմ ստորև:

Advertisements

Մեր ստեղծագործ Նառան

Ուզում եմ պատմել մի հրաշք աղջկա մասին, ով սովորում է Հիմնական դպրոցի երկրորդ դասարանում: Նառան ունի մի շարք ուժեղ կողմեր՝ երաժշտականությունը, լավ հիշողությունը, օտար լեզուներն արագ ըմբռնելը և իհարկե ստեղծականությունը: Նառային ստեղծագործելու համար շատ բան պետք չէ՝ ձեռքի տակ եղած ցանկացած նյութ (կլինի արդեն օգտագործված թղթերի մնացորդներ, պոկված կոճակներ, ծառի ճյուղեր, թելեր, ուլունքներ) և աջակից, ով կապահովի պակաս նյութերով: Նառայի մտքի թռիչքն ու աշխատելու արագությունը սահման չունեն: Եթե կա գաղափար, իսկ այն միշտ կա, հաշված վարկյաններում անպայման կիրագործվի: Նա չի սիրում իր աշխատանքներն աջ ու ձախ թողնել և միշտ վերցնում է իր հետ: Այս տարի հասցրել ենք պատրաստել գիրք-այբբենարան, բազում տիկնիկներ և պլաստիլիններ: Ի դեպ, պլաստիրինների գույներն ամեն անգամ Նառան էր որոշում և ստանում տարբեր նյութերից՝ յուղամատիտ, գունավոր ավազ, յոդ:

Այս բոլոր աշխատանքների շնորհիվ Նառայի մոտ արդեն ստացվում է համագործակցելը, իր տարածք նոր, բայց ծանոթ, մարդկանց թողնելը, մարդկանց դիմելն ու իրեն անհրաժեշտ նյութերն ուզելը: Ուղակի պետք է հիանալ և հպարտանալ, որ ունենք Նառա:

This slideshow requires JavaScript.

 

 

Աշունը

Արտ-թերապևտիկ այս մեթոդով զարգացնում ենք երեխայի ինքնագիտակցությունը, տարվա եղանակների մասին պատկերացում, հուզակամային ոլորտը և ինքնարտահայտման կարողությունները: Անհրաժեշտ նյութերն են՝ թուղթ, գուաշներ, ականջ մաքրելու չոփիկներ, վրձին:

This slideshow requires JavaScript.

Հույզերի զարգացում քարտերի միջոցով

fb_img_1476183141116 Read the rest of this entry

💗 Բաբայան Միլենա💗

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց, 6-2 դասարան

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am