Արի ընկերանանք

20160519_125820

Մայիսի 19-ին Դպրոց-պարտեզում տեղի ունեցավ «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Արի ըկերանանք» նախագծի երկրորդ հանդիպումը: Այս անգամ խոսեցինք առաջին բուժօգնությունից, երկիր մոլորակից և բնապահպանությունից:

Հանդիպման առաջին մասում հյուրերը ներկայացրեցին, թե ինչ պետք է անել քթից արնահոսության և ուշագնացության ժամանակ: Սովորողները մեծ ոգևորությամբ էին մասնակցում քննարկումներին և վարժություններին: Երկրորդ մասը բաղկացած էր ֆիլմի դիտումից, քննարկումից և խմբային աշխատանքից: Հետաքրքիր էր լսել երեխաների կարծիքը բնության, կենդանիների և Երկիր մոլորակի մասին:

Էզեկիել Գիրագոսյանը՝ նախագծի ղեկավարը, հանդիպումը եզրափակեց՝ Բոլորս յուրահատուկ ենք և կարող ենք փոխել աշխարհը արտահայտությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում էր ծրագրի նպատակը: Նա գոհ էր համագործակցությունից, սովորողների ներգրավվածությունից և անմիջականությունից, հիացած էր կրթահամալիրով: Իսկ վերջում սովորողներն իրար նվիրեցին իրենց սեփական ձեռքերով պատրաստած փոքրիկ նվերները:  Մթնոլորտը ջերմ էր, անմիջական, ընդգկված էին բոլոր սովորողները:

Ծրագիրը սովորղներին հետաքրքրեց իր թեմաների բազմազանությամբ և գործնականությամբ, ինչպես նաև իր տեսակի մեջ յուրօրինակ էր, քանի որ այն իրականացնում էին հատուկ կարիքով մարդիկ, որը, ի դեպ, ոչ մի խոչընդոտ իրենից չէր ներկայացնում:

 

 

 

 

Posted on 25 Մայիսի, 2016, in Նախագիծ, Uncategorized. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am