Monthly Archives: Մարտի 2024

Մարտ ամսվա հաշվետվություն

Անհատական և խմբային աշխատանք Արևմտյան դպրոցի հոգեբանի ծառայությունից օգտվող ԿԱՊԿ ունեցող և չունեցող սովորողների հետ

Կրթահամալիր դիմած սովորողների դիտարկումներ

Խորհրդատվություն դասավանդողներին, ծնողներին

Գնահատվող սովորողների փաստաթղթերի հավաքագրում

Աշխատանք ԱՈՒՊ-ների վրա

Ձև 4 արձանագրության կազմում ԿԱՊԿ սովորողների համար

Աշխատանք մուտքի ճամբար անցնող սովորողների «Դիտման թերթիկ» կազմելու շուրջ

Մասնակցություն վերապատրաստման թիվ 3 ՏՄԱԿ-ում

Թիվ 3 ՏՄԱԿ-ի այցելությունը կրթահամալիր

Դաստիարակների ամենշաբաթյա սեմինար-պարապմունքների կազմում, համակարգում, իրականացում Սուսաննա Չալիկյանի հետ

Գարնանային մանկավարժական ճամբարի ընթացքում սեմինարի վարում

Հետազոտական աշխատանքի գրախոսում

Ավագ դպրոցականների երկու հետազոտական աշխատանքի ղեկավարում

Մենթորական աշխատանք Անի Գրիգորյանի հետ

Մասնագիտական բլոգի համակարգում

Նախագծերի իրականացում՝

Դիմանկար՝ Ես ու մայրիկս

Մենթորական աշխատանք Անի Գրիգորյանի հետ

Մենթորական աշխատանքի ուղղություններն են՝

  • ԿԱՊԿ ունեցող սովորողների հետ աշխատանքների ներկայացում, փոխանցում
  • Աջակցություն աշխատաժամանակ, աշխատանքի գրաֆիկ կազմելու գործընթացում
  • Սովորողների հետ տարվող աշխատանքների քննարկում, պլանավորում
  • Ծնողների, դասավանդողների հետ աշխատանքի ուղղորդում
  • Ուղղորդում սովորողների դիտարկման հարցում
  • ԱՈՒՊ-ների հետ ծանոթացում, համատեղ լրացում
  • Աջակցություն նախագծերը կազմելու, իրականացնելու գործընթացում
  • ընթացիկ հարցերի շուրջ ուղղորդում և աջակցություն

Հետազոտական աշխատանք: Մարտ

Մարտ ամսին Եվա Սահրադյանի հետ կատարել ենք լրացումներ բովանդակային մասում, աշխատել գործական հատվածի համար տեղեկատվություն հավաքելու շուրջ, սկսել ենք հիմնական մասի խմբագրումը: Փոխանցել եմ հավելյալ գրականություն, քննարկել բացթողումները:

Էրիկա Կոստանյանի հետ կատարել ենք լրացումներ բովանդակային հատվածի շուրջ, սկսել ենք տեղեկատվության խմբագրումն ու մաքրագրումը,աշխատել ենք նոր գլուխների վրա:

Դիմանկար՝ Ես ու մայրիկս

Մայրիկատոնը ամենսպասված, ամենագունագեղ ու ոգևորիչ շրջանն է, թե սովորողների և, թե մայրիկների համար: Սա տարվա այն ամիսն է, երբ երեխաներին հնարավորություն է տրվում արտացոլել մայրիկների հանդեպ ունեցած հույզերն ու զգացմունքները: Մայրիկների հետ հուզական կապը ավելի շոշափելի և ամուր դարձնելուն էր ուղղված « Ես ու մայրիկս» նախագիծը:

Սովորողների հետ խոսեցինք մայրիկների մասին, գտանք նմանություններ և տարբերություններ, փորձեցինք պարզել՝ ինչն են ավելի շատ սիրում կամ չեն սիրում անել համատեղ և այլ հարցեր: Հետո էլ պատրաստեցինք հանատեղ դիմանկար, որը մեծ ոգևորությամբ ու սիրով երեխաները տարան տուն՝ ցույց տալու և նվիրելու մայրիկներին:

Որոշ սովորողների հետ էլ պարզապես մեր ձեռքերով փոքրիկ անակնկալներ պատրաստեցինք ու նվիրեցինք մայրիկներին:

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am