Ապրիլ ամսվա հաշվետվություն

Անհատական և խմբային աշխատանք Արևմտյան դպրոցի հոգեբանի ծառայությունից օգտվող ԿԱՊԿ ունեցող և չունեցող սովորողների հետ

Բլոկազավր

Խորհրդատվություն, հանդիպումներ դասավանդողների, ծնողների հետ

Սովորողների ներառման ուղղված աշխատանքներ դասարաններում

Կրթահամալիր դիմած սովորողների դիտարկումներ (6 սովորող)

Գնահատվող սովորողների փաստաթղթերի պատրաստում

Ավագ դպրոցականների երկու հետազոտական աշխատանքի ղեկավարում

Մենթորական աշխատանք Անի Գրիգորյանի հետ

Մասնագիտական բլոգի համակարգում

Դաստիարակների ամենշաբաթյա սեմինար-պարապմունքների կազմում, համակարգում, իրականացում

Նախագծերի իրականացում՝

Զայրացած թագավորը

Ի՞նչ է ուզում երեխան: Իմ մայրիկը

Հետազոտական աշխատանքներ: Ապրիլ

Ապրիլ ամսին Եվա Սահրադյանի հետ աշխատել ենք նյութի բովանդակային մասի շտկումների և խմբագրման վրա,ավելացրել ենք գործնական հատվածն ու եզրակցությունը, կատարել ենք լրացումներ գլուխներում: Աշխատանքը ավարտուն տեսքի բերելու փուլում է

Էրիկա Կոստանյանի հետ կատարել ենք լրացումներ բովանդակային հատվածի շուրջ, սկսել ենք տեղեկատվության խմբագրումն ու մաքրագրումը, աշխատել ենք գործական մասի և եզրակացության վրա

Մենթորական աշխատանք: Ապրիլ

Ապրիլ ամսին մենթորական աշխատանքի ուղղություններն են՝

  • Սովորողների հետ տարվող աշխատանքների քննարկում, ուղղորդում
  • Ծնողների, դասավանդողների հետ աշխատանքի ուղղորդում
  • Աշխատանք ԱՈՒՊ-ներում լրացումների շուրջ
  • Ուղղորդում կրթահամալիր դիմած սովորողների դիտարկումների հետ կապված հարցերում
  • Կրթահամալիրում ներառական կրթության կազմակերպման կարգի կետերի ներկայացում, քննարկում
  • Սովորողների կրթական կարիքի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ ծանոթացում, աջակցություն լրացման, ներկայացման գործընթացում
  • Ընթացիկ հարցերի շուրջ ուղղորդում և աջակցություն

Բլոկոզավր

Կրթական որոշ կարիքների դեպքում սովորողների մոտ սոցիալական հարաբերություններ կառուցելն առավել դժվար է ստացվում: Այս դեպքում աշխատանքը դասարանում առավել արդյունավետ է ստացվում: Ամենատարբեր հարցերով ընկերներին դիմելը, օգնություն խնդիրելը, աշխատանքը ներկայացնելը հմտություններ են, որոնք կարողանում ենք դասարանում աշխատանքի շնորհիվ զարգացնել:

Ստորև ներկայացրած նկարաշարը մի պատմություն է սովորողի մասին, ով նախընտրում է միայնակ աշխատել, ստեղծել իր երևակայության մեջ ապրող ամենատարբեր կերպարները: Այս անգամ ստեղծել էր մի Բլոկազավր, ով իր գլխի միջոցով սովորոեցնում էր շատ ու քիչ հասկացությունը: Սկզբում ուղղորդմամբ, հետո արդեն ինքուրույն սովորողը իր խաղը ներկայացնում էր ընկերներին և առաջարկում խաղալ իր հետ: Մեծ էր բոլորի ոգևորությունը:

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am