Իմ մայրիկը

Անկասկած, մայրիկները կարևոր դեր ունեն երեխաների կյանքում: Մայրիկների դերը մեծ է նաև երեխաների հուզական ոլորտի ձևավորման և զարգացման գործընթացում: Նրանց հետ հուզական կապի ամրությունից են կախված երեխաների հաջողությունները, վստահությունը, տագնապները, անհանգստությունները, այլ մարդկաց հետ հարաբերությունները և այլն: <<Ի՞նչ է ուզում երեխան>> նախագծի ժամանակ անդրադարձել ենք մայրիկներին՝ որպես մայրիկատոնի ամփոփում:

Սովորողներին տրվել է երեք հարց՝ <<Ո՞վ է մայրիկը քեզ համար>>, <<Որո՞նք են անհամաձայնության հիմնական թեմաները>>, <<Ինչո՞վ կցանկանայիք նման լինել մայրիկին>>: Բավականին հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ստացվեցին: Քննարկման ընթացքում նաև ռադիոնյութից դուրս անդրադարձանք սովորողների դժվարություններին մայրիկների հետ հարաբերություններում, փորձեցինք համատեղ լուծումներ և տարբերակներ մշակել: Հատկանշական է, որ, տարիքին հատուկ, մեծ մասի մոտ դժվարությունները դասերի, ընտրություն կատարելու շուրջ է, սակայն կարևոր է, որ սովորողները տեսնում են նաև ուժեղ կողմեր և փորձում նմանվել մայրիկներին: Մայրիկներն ամենախելացին են, ամենաուժեղը, ամենահամբերատարն ու հոգատարը, որը երեխաների կողմից կարևորվում և գնահատվում է:

Posted on 10 Ապրիլի, 2024, in Նախագիծ. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am