Զայրացած թագավորը

Հեքիաթաթերապիան հոգեբանության մեջ ակտիվ կիրառվող մեթոդ է: Այն հնարավորություն է տալիս երեխնարի հետ կատարել շտկիչ աշխատանք երեխայի համար բնական և հաճելի միջավայրում: Այս անգամ հույզերն ուսումնասիրելու գործընթացում երկու մեթոդ համատեղ կիրառեցինք՝ արտ-թերապիա+հեքիաթաթերապիա: Սովորողի հետ արդեն քննարկել էինք զայրույթը, տարբերակում ենք հույզը, սակայն մնում են դժվարություններ զայրույթը գիտակցելու, արտահայտելու և ընդունված ձևով լուծու գտնելու գործընթացում:

Սկզբում բազում աչքերի և բերանների միջից ընտրեցինք զայրույթ պատկերողները և սկսեցինք պատմություն հորինել՝ ինչու է մեր հերոսը բարկացած: Արդյունքում ստացանք մի հեքիաթ թագավորի մասին, ով զայրացել էր, քանի որ իր թագավորություն գող էր մտել: Միասին ճամփորդեցինք հեքիաթում, գտանք զայրույթը հաղթահարելու տարբերակներ, բայց թագավորին առավել դուր եկավ գողին բանտ տանելու լուծումը: Վերջում թագավորը հանգստացավ, քանի որ գողն այլևս չէր կարող ոչ ոքի խանգարել: Հեքիաթն ունեցավ դրական և երեխայի գոհացուցիչ ավարտ, իսկ մինչ այդ հասցրեցինք քննարկել զայրույթից ազատվելու ընդունելի այլ տարբերակներ էլ:

Posted on 15 Ապրիլի, 2024, in Նախագիծ, Նյութեր. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am