Ուշադրությունը զարգացնող խաղեր

ԵՂՋԵՐՈՒՆԵՐ և ՁԱԳՈՒԿՆԵՐ

Երեխաները նստում են աթոռներին: Առաջին շարքում եղջերուները, երկրորդ շարքում ձագուկները: Դաստիարակը կանգնում է երեխաների դիմաց և ասում.

-Իմ ձեռքում կա երկու զանգակ՝ մեծ և փոքր: Լսեք, թե ինչպես են նրանք հնչում: Երբ ես կհնչեցնեմ մեծ զանգակը, եղջերուները ոտքերով կդոփեն (4 հարված),երբ կհնչեցնեմ փոքրով՝ ձագուկները կդոփեն (8 հարված): Խաղից դուրս է մնում այն երեխան, ով շփոթվել է:

ԱՍԵՂԻԿ

Երեխաները կանգնում են զույգերով դեմ դիմաց և բարձրացնում են ձեռքերն այնպես, որ նրանցից մեկի ափերը լինի մյուսի ափերի դիմաց: Առաջին երեխան ափերը պահում է անշարժ, մյուսը ասում է խաղի բառերը՝ ցուցամատերը պտտեցնելով մյուս երեխայի ափերի դիմաց: <<Ախ ասեղիկ,ասեղ: Դու սուր ես և բարակ: Վա՛յ>>: Վերջին բառից հետո նա ցուցամատով ծակում է խաղընկերոջ ափը, որը պետք է բռնի ծակողի մատը: Հետո խաղացողները փոխվում են տեղերով: Խաղը կարելի է անցկացնել նաև շրջաններ կազմած՝ ներքին և արտաքին:

 Առաջ-հետ

Նստել գետնին դեմքով դեպի փոքրիկները: Երեխաներին բացատրեք, որ խախալիքը պետք է իրար փոխանցեն  այնքան ժամանակ մինչև երաժշտությունն ավարտվի: Շարունակել խախալիքը փոխանցել այնքան ժամանակ մինչև երաժշտությունը չավարտվի:

ԲՌՆԻՐ, ՄԻ ԲՌՆԻՐ

Երեխաները շրջան են կազմում: Խաղացողները մուգև բաց գնդակները նետում են իրար: Բաց գնդակը պետք է անընդհատ բռնել, իսկ մուգը միայն այն ժամանակ, երբ այն անձայն են նետում: Եթե մուգ գնդակ նետողը ասում է <<բռնիր>>պետք  չէ բռնել: Խաղից դուրս է մնում նա, ով բռնում է գնդակը: Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ մնում է 2-3 խաղացող: Նրանք համարվում են խաղի հաղթողները:

Ով է ում ետևից

Երեխաները բաժանվում են 2 մասի 5-6 հոգի և կանգնում են 2 շարքով: Ամեն թիմից 1 հոգի պետք է ղեկավարի և կանգնի մեջքով  բոլորին:Մնացածը այդ ժամանակ դասավորվում են շարքում: Խաղավարը տալիս է ազդանշան և շրջվում է դեմքով դեպի շարքը և պետք է հիշի, թե ով ում ետևից է կանգնած: Նոր ազդանշանից 5-10 վարկյան հետո պտտվելով պետք է ասի, թե  ինչ հերթականությամբ են կանգնած եղել: Հետո վարողը պետք է կանգնի շարքի մեջ, իսկ նրա փոխարեն մեկ ուրիշը վարի: Այդպես մինչև բոլորը վարեն խաղը:

Ես կարող եմ
Երեխաները շրջանաձև նստում են և հերթով ասում, թե ինչ կարող են անել:Օրինակ` արագ վազել, բարձր թռնել և այլն: Պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ չպետք է կրկնվեն: Ով կրկնեց որևէ կարողություն,  դուրս է մնում խաղից: Հաղթում է նա, ով ավելի շատ կարողություններ ունի և չի կրկնվում:
 
Շեռլոկ Հոմս
Երեխաները կանգնում են իրար դեմ դիմաց, ուշադիր նայում իրար, որից հետո երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից, իսկ մյուսը փոփոխություններ անում իր արտաքին տեսքի վրա: Հետո կանչում ընկերոջը`Շեռլոկ Հոմսին, ով պետք է գուշակի փոփոխությունը: Եթե երեխաները շատ են, կարելի է մրցույթ անցկացնել և հայտնաբերել լավագույն գուշակին:

Իմ ծննդյան օրը

Խմբի անդամները հերթականությամբ ասում են իրանց անունները, բայց յուրաքանչյուր մասնակից իր անվանը ավելացնում է նաև իր ծննդյան օրը: Երկրորդ մասնակիցը կրկնում է առաջին մասնակցի անունն ու ծննդյան օրը և ասում իր անունն ու ծննդյան օրը, երրորդը՝ առաջին երկու մասնակիցների անունն ու ծննդյան օրերը և իր անունն ու ծննդյան օրը, և այդպես մինչև վերջին մասնակիցը:

Թռչում է, չի թռչում

Երեխաները նստում են, կամ կանգնում կիսաշրջանաձև: Խաղավարը անվանում է առարկաներ: Եթե առարկան թռչում է, երեխաները բարձրանում են ձեռքերը: Եթե չի թռչում՝ երեխաները բաց են թողնում ձեռքերը: Խաղավարը կարող է միտումնավոր սխալվել, որոշ երեխաներ ձեռքերը ակամա կբարձրացնեն:

«Ուղղում ենք սխալները»

Խաղի մասնակիցները շրջան են կազմում: Խաղավարը նախադասություն է ասում, որոնց մեջ սխալներ կան: Օրինակ՝ Ամռանը ձյուն է գալիս: Ձմռանը այգում ծաղկում են խնձորենիները: Ներքևում նրանց վրա պառկել էր տափաստանը: Արևը թաքնվել էր ծառի գագաթներից և այլն: Նախադասությունները յուրաքանչյուր խաղի մասնակցի առաջարկվում են հերթականությամբ: Նա, ով նախադասությունում սխալ չգտնի, դուրս է գալիս խաղից: Այս դեպքում նույն առաջադրանքը առաջարկվում է հաջորդ խաղացողին: Հաղթում է նա, ով մնում է վերջում:

Եղիր ուշադիր

Խաղի մասնակիցները նստում են շրջանաձև: Խաղի վարողը առաջարկում է միասին երգել բոլորին ծանոթ որևէ երգ: Եթե վարողը ծափ է տալիս մեկ անգամ, բոլորը սկսում են համերաշխ բարձրաձայն երգել: Եթե խաղավարը ծափ է տալիս երկու անգամ, բոլորը շարունակում են երգել, բայց մտքում, իրենց համար: Եթե ծափ է տալիս նորից մեկ անգամ, ապա բոլորը նորից շարունակում են երգել բարձրաձայն: Եվ այսպես մի քանի անգամ, քանի դեռ մասնակիցներից որևէ մեկը չի սխալվել: Նա, ով կսխալվի, ինքը կդառնա խաղավարը:

Posted on 5 Նոյեմբերի, 2012, in Խաղեր. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am