Ես ու ես

67910_448333405249238_559182943_n

Իր «Ես»-երի մասին պատմում է Վիկա Մարկոսյանը

Ես մեկն եմ. մեկը բոլորից, մեկը միլիոնավոր մեկերից: Բայց, ինչպես բոլոր «Մեկ»-երը, ես էլ տարբեր եմ: Իմ «Ես»-ում ապրում են մեկից ավելի «Ես»-եր: Հիմնականում՝  երկուսը:
Եթե սրանք իրար նման լինեին, չէի ասի, որ դրանք մեկից ավելին են: Ուզում եմ ասել՝ երկու «Ես»-երը իրար հակասում են: Բայց էնտեղ կա մեկը, ով հաղթում է սրանց: Միգուցե դա մի ուրիշ «Ես» է, միգուցե երկուսից մեկը, բայց մտածում եմ՝ միշտ ճիշտ որոշումներ է ընդունում: Ես ինքս ինձ վստահում եմ:
Անձի երկնությո՞ւն: Բոլորն էլ ունեն: Իսկ ես արդեն ասացի, որ բոլորի մեջ ես էլ եմ մտնում:
Շարունակ կրկնվող «Այո» ու «Ոչ», հետո մի ուրիշ «Ի՞նչ անեմ» ու վերջում երկար սպասված «Ես գիտեմ՝ ինչ անես»-ը: Հետո սահուն Log out «Ես»-երի եսակենտրոն աշխարհից ու գո՜րծ: Կամ նրանց ծրագրավորածի կատարում: Հետո արդյունք, որից բխում է նրանց հանդեպ իմ վստահությունը ու դրական վերաբերմունքը:  Արդյունքում՝ «Ես ինքս ինձ վստահում եմ»-ի ևս մեկ ապացույց:
Ու էլի հակասություն: Արդյո՞ք ես  նման եմ բոլորին ու բոլորից մեկն եմ:

Posted on 10 Մայիսի, 2013, in Նյութեր, Uncategorized. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am