Մանդալաթերապիա

Թարգմանաբար Մանդալա նշանակում է շրջան, կենտրոն և դեռ հին ժամանակներից ունի մարդու ներքին աշխարհի և Տիեզերքի սիմվոլիկ արտացոլման  հոգևոր իմաստ: Այլ մշակույթներում Մանդալա բառը նշանակում է անիվ, պտույտ, շրջանառություն, պար, շուրջպար, օղակ, ռիթմ, արարողակարգ, աղոթք, Աստծո տուն: Սանսկրիտից բառացիորեն թարգմանած այն նշանակում է էություն ունեցող, նկար, որն ունի կարևոր հաղորդագրություն, միք, գաղափար, հոգի:

Մանդալան շրջաններից կազմված կամ շրջանում պատկերված մի նկար է: Շրջանը ստեղծում է պաշտպանված տարածության տպավորություն, և այդ զգացողությունը նպաստում է առավել ինքնաարտահայտմանը և բացվելուն` թույլ տալով արտահայտվել առավել կարևորին և խորքայինին: Միաժամանակ, շրջանը ամբողջականության սիմվոլ է, որը ստեղծում է ասպարեզ հակասությունների փոխգործունեության համար: Այդ փոխադարձ գործունեության արդյունքում մարդը հնարավորություն է ստանում գտնել հավասարակշռության  և կայունության իր կենտրոնը: անդալա-թերապիայի օգնությամբ կարելի է խորքային մակարդակում լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ: Աշխատելով մանդալայի հետ բացվում են մարդու ներքին թաքնված ռեսուրսները, և հնարավոր է վերականգնել սեփական ներքին ամբողջականությունը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում բնականորեն, սահուն: Մանդալայի միջոցով սեփական խորքային էության հետ  կոնտակտի հաստատումից հետո չլուծված խնդիրներն ու պրոբլեմները սահուն կերպով անցնում են անգիտակցականից  դեպի գիտակցություն: Այսպիսով, մանդալա-թերապիայի օգնությամբ կարելի է տեսնել մի շարք չլուծված խնդիրներ, ամբողջությամբ գիտակցել դրանք:

Մանդալաներն օգտագործվում են կյանքի տարբեր իրավիճակների և նպատակների համար: Լինում են մեդիտացիայի, բժշկության, պաշտպանության, հիվանդությոունների համար նախատեսված մանդալաներ: Դրանք օգնում են գիտակցել անցյալն ու մոդելավորել ապագան: Կարգավորել մարդու ներկան ու օգնել դրական ընդունել իրադարձությունները, լսել սեփական հոգու մեղեդին:

Մանդալաներ կարելի է նկարել կամ պարզապես ներկել պատրաստի մանդալաները:

 

Դասերից մեկի ժամանակ հանգիստ երաժշտության ներքո մենք ստեղծեցինք մեր սեփական մանդալաները, վերջում քննարկեցինք մեր զգացողություններն ու տպավորությունները: Ահա և դրանք՝

20160303_10515520160303_10520220160303_10524320160303_105253

 

Posted on 12 Մարտի, 2016, in Նյութեր, Uncategorized. Bookmark the permalink. Մեկնաբանություններ (3).

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am