«Ունիսոն» հասրակական կազմակերպության այցը կրթահամալիր

20160511_224619  «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել հանրակրթության ոլորտում ներառականության գաղափարի նոր ընկալամանն ուղղված մի ծրագիր, որի շրջանակներում հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող կամավոր երիտասարդների մի խումբ 8-11 տարեկան երեխաների համար կանցկացնի 2 դասաժամ տևողությամբ դասընթաց կյանքի տարբեր բնագավառների առնչվող թեմաներով: Թեմաների շրջանակը հետևյալն է` հայկական պար, շրջակա միջավայրի պաշտպանություն, արտակարգ իրավիճակներ, առողջություն և անձնական հիգիենա: Դասընթացավարները նշված ոլորտներում կրթական և/կամ աշխատանքային փորձ ունեցող անձինք են: Տվյալ ծրագիրը ղեկավարում է Արգենտինայից Հայաստան ժամանած Էզեկիել Գիրագոսյանը, ով նույնպես «Ունիսոն» հասարակական կազմակերպության կամավոր է հանդիսանում:
Կրթահամալիրում ծրագիրը նախատեսվում է իրակաացնել դպրոց-պարտեզի 4-5 դասարանցիների հետ մայիսի 12-ին և 19-ին:

Posted on 11 Մայիսի, 2016, in Uncategorized. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am