Գրախոսություն

Թեմա՝ Երազների աշխարհում

Սովորող՝ Ռուզաննա Բաբաջանյան

Ղեկավար՝ Նունե Մովսիսյան

Երազնեը բոլոր ժամանակներում համարվել են ամենախորհրդավոր, ամենահետաքրքրական և մինչ այժմ էլ վերջնականապես չբացահայտված երևույթներից: Հետազոտական աշխատանքը կադալիս, որքան էլ փորձեցի գտնել թեմայի ընտրության դրդապատճառն ու հետաքրքրությունը, այդպես էլ պարզ չդարձավ: Ցանկալի կլիներ <<Ներածության>> մեջ գտնել այդ հարցի, ինչպես նաև թեմայի կարևորության մասին հիմնավորված պատասխանը:

Աշխատանքում գլուխների հաջորդականությունը տրամաբանական է և մտածված: Սկզբում Ռուզաննան տեղեկատվություն է տալիս երազների մասին, փոձում մեկնաբանել տեսակները, անդրադառնում երազների մասին որոշ տեսությունների: Բոլոր գոյություն ունեցող դասակարգումներից Ռուզաննան առանձնացրել է երազների հիմնական 6 տեսակ: Այստեղ հետաքրքրական է՝ արդյոք ինքնուրույն դասակարգում է դա, թե որևէ ուսումնասիրության արդյունք:

Հետազոտական աշխատանքում Ֆրոյդի երազների մասին բավականին տեղեկություններ ենք ստանում, սակայն մյուս տեսությունները նեկայացված են մակերեսորեն և հակիրճ: Յունգի տեսության մասին խոսելիս կարելի էր անդադառնալ արխետիպերին, սիմվոլներին և հաճելի կլիներ նաև օրինակներ տեսնել: Պերլզի տեսակետը, կարծում եմ, ևս կիսատ է ուսումնասիրված և ներկայացված:

Ռուզաննան հետազոտական աշխատանքի մեջ անդրադարձ է կատարել նաև<< Քնի կաթված>> հիվանդությանը, նեկայացրել այն բավականին մանրամասն և բժշկական տերմինաբանությամբ (տերմինների բացատրությունը տեղին կլիներ):

Ողջունելի է <<Երազատեսությունը համաշխարհային գրականության էջերում>> գլուխը, որտեղ տարբեր օրինակներով սովորողը անդրադառնում է որոշ գրական գործերի մեջ երազատեսությանը:

Հետազոտական աշխատանքի վերջում էլ, ամեն դեպքում, Ռուզաննան հանգում է այն մտքին,որ երազները շարունակում են մնալ առեղծվածային և քիչ բացահայված, բայց շատ կարևոր մարդկանց հոգեկան աշխարհը ճանաչելու համար:

Ռուզաննայի հետազոտական աշխատանքը բավականին շատ տեղեկություն է պարունակում երազների մասին, սակայն մատուցված տեղեկատվությունը որոշ տեղերում մակերեսային է, կիսատ, ինչն էլ տարբեր հարցերի պատճառ է դառնում:

Posted on 3 Մարտի, 2024, in Հետազոտական աշխատանք. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am